«Մայրուղի Մ» ՍՊԸ

Մեր մասին

Logo
«Մայրուղի Մ» ՍՊԸ տնօրեն՝ Տիգրան Ավագյան
Էլ․ փոստ՝ mayrughillc@mail.ru
Հասցե՝ Դավիթաշեն 1-ին թաղամաս 21շենք 45 բնակարան
Հեռախոս՝ +374 94015027

«Մայրուղի Մ» ՍՊԸ-ն որը իրավահաջորդ է «Մայրուղի» ՍՊԸ-ին ստեղծվել է 2012 թ-ին Արցախի Հանրապետությունում և վերագրանցվել է Հայաստանի Հանրապետությունում 2024թ-ին։ «Մայրուղի Մ» ՍՊԸ-ի գործունեության ոլորտը տրասպորտային՝ Ճանապարհների և Կամուրջների, օբյեկտների նախագծում։ «Մայրուղի Մ» ՍՊԸ լիցենզավորված կազմակերպություն է, կատարել է բազմաթիվ տրանսպորտային օբյեկտներ քաղաքային և միջքաղաքային նշանակության՝ տրասպորտային հանգույցներ տարբեր մակարդակների, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ և այլ նմանատիպ կառույցներ։ «Մայրուղի Մ» ՍՊԸ-ի կատարված օբյեկների ցանկ

⦁ Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների ճանապարհի նախագծային և ինժեներական վերատեղադրման խորհրդատվական աշխատանքներ (2013թ)
⦁ Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման տեխնիկոտնտեսական հիմնավորում, շրջակա միջավայրի ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) և մանրամասն տեխնիկական նախագծի ԿՄ 20+662, ԿՄ 39+538, ԿՄ39+814, ԿՄ61+917, ԿՄ71+814 աշխատանքային նախագծեր (2014թ)։
⦁ Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման տեխնիկոտնտեսական հիմնավորում, շրջակա միջավայրի ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) և մանրամասն տեխնիկական նախագծի ԿՄ 625+35, ԿՄ 636+50, ԿՄ765+30, ԿՄ765+65, աշխատանքային նախագծեր (2015թ)։
⦁ Գյումրու շրջանցիկ և Գյումրի - Բավրա միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման տեխնիկոտնտեսական հիմնավորում, շրջակա միջավայրի ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) և մանրամասն տեխնիկական նախագծի ՊԿ 129+66, ՊԿ 169+50, ՊԿ 228+90, ՊԿ 264+00, ՊԿ 281+50, հատվածներում գտնվող հանգույցների աշխատանքային նախագծեր (2016թ)։
⦁ Գյումրու շրջանցիկ և Գյումրի - Բավրա միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման տեխնիկոտնտեսական հիմնավորում, շրջակա միջավայրի ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) և մանրամասն տեխնիկական նախագծի ԿՄ1+002, (Ազատան գյուղի մոտ L=33մ թռիչքային կառուցվածքով), կմ8+066, կմ10+026, կմ13+840, կմ17+870, կմ4+344, կմ11+325, կմ32+307 և կմ9+931,7 հատվածներում գտնվող կամուրջների և ուղեանցերի աշխատանքային նախագծեր (2017թ)։
⦁ ՀՀ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի եկեղեցու մոտից մինչև կամուրջ 1,1 կմ և 1,4կմ ճանապարհահատվածի նախագծա-նախահաշվային աշխատանքներ(2018թ)
⦁ Մ-2 Երևան – Գորիս — Մեղրի – Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ270+000 – կմ277+000, կմ284+400 - կմ289+100 և կմ364+000 – 374+000 հիմնանորոգում(2019թ)։
⦁ Երևան քաղաքի Զովունի – Թբիլիսյան խճուղու՝ «Կորեայի Ձորում» Հրազդան գետի վրա գտնվող կամրջի քանդման և նոր կամրջի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում(2020թ)։
⦁ Վանաձոր քաղաքային համայնքի՝ Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի, Մոսկովյան փողոցների և Նարեկացի փողոց – Կոմիտաս Վարդապետ Հրապարակ էստակադայի հիմնանորոգումներ(2021թ)։
⦁ Քաջարան խոշորոցված համայնքի Մ-2 Մայրուղուց Խաչինա գյուղական բնակավայր տանող ճանապարհի հարևանությամբ հենապատի նախագծային աշխատանքներ(2022թ)։
⦁ Վեդի ջրամբարի ներտարածքային ճանապարհի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմում(2022թ)։
⦁ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում հետիոտն անցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմում(2023թ)։
⦁ Երևան քաղաքի «Մալիբու» այգուց դեպի «Մանկական երկաթուղի» զբոսայգին կապող թունելների հիմնանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմում(2023թ)։
⦁ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ թողոցի թիվ 7/5 հասցեի ճանապարհահատվածի երթևեկելի մասի տակ գտնվող ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներ

կատարված աշխատանքների նկարներ․

Փաստաթղթեր